Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Էրդողանը պետք է կամ փոխի Թուրքիան, կամ հեռանա»

«Էրդողանը պետք է կամ փոխի Թուրքիան, կամ հեռանա»
13.03.2016 | 13:50

Երբ 2003-ին Էրդողանը ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը եկան իշխանության, սկսեցին երկիրը տանել տնտեսական ու քաղաքական զարգացման ճանապարհով: Իսկ հետո ամեն ինչ փոխվեց՝ Washington Post-ում գրում են Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մարկ Աբրամովիչն ու Էրիկ Էդելմանը: «Երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության, նա ուժեղացրեց թուրքական տնտեսությունն ու բարելավեց հարևանների հետ հարաբերությունները: Նրա կուսակցությունը ձգտում էր դեպի Եվրամիություն, և Թուրքիայի քաղաքականությունը հանեց ռազմական գծերից: Բայց հիմա ժողովրդավարության մասին խոսելը դժվար է: Առաջին անգամ նա միջամտեց մամուլի գործերին 2007-ին՝ ճնշելով Hurriyet թերթին ու պահանջելով աշխատանքից հեռացնել լրագրողին, 2009-ին 2,5 մլրդ դոլարով տուգանեց ընդդիմադիր մեդիա հոլդինգին: Դրանք մամուլին լռեցնելու նրա առաջին փորձերն էին: Իսկ 2013-ին Գեզի պուրակում հանրահավաքը դաժանաբար ցրեց ոստիկանությունը: Էրդողանին վիրավորելու համար, ի թիվս հազարավոր այլ մարդկանց, կալանավորվեց մի 13 տարեկան տղա: Հազարավոր երեխաների, այդ թվում ոչ մուսուլման, հարկադրաբար ուղարկում են իսլամական դպրոցներ: Իսկ հիմա, երբ Էրդողանն ուզում է փոխել սահմանադրությունը, որ նախագահի պաշտոնն անձեռնմխելի դարձնի, նման խախտումները կարող են սովորական դառնալ:
Սիրիական հակամարտությունում ծայրահեղականներին պաշտպանելուց հետո Թուրքիան հիմա ինքն է քաղում ահաբեկչության պտուղները ՝ Ստամբուլում ու Անկարայում հնչած պայթյուններով: Բայց Թուրքիան շարունակում է վստահեցնել, որ Սիրիայի քրդական խմբերը, ոչ թե ԻՊ-ը կամ «Ջեբհատ ան Նուսրան» են սպառնում Սիրիային: Քրդերի հետ բանակցությունների ձախողումը 2015-ին սառեցրեց հակամարտությունը, մինչդեռ շատերն ակնկալում էին, որ Թուրքիան կկարգավորի:
Մենք կարծում ենք, որ ուժեղ, կայուն ու ժողովրդավարական Թուրքիան ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ: Բայց դրա համար պետք է, որ կառավարությունն էլ ցանկանա: Եթե Էրդողանն ուզում է իր երկրի համար ավելի վառ ապագա, նա պետք է փոխի Թուրքիան, կամ հեռանա»:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ