Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նոր զեկույց՝ Ալպերում ավիաաղետի վերաբերյալ

Նոր զեկույց՝ Ալպերում ավիաաղետի վերաբերյալ
14.03.2016 | 10:55

Գերմանացի օդաչուն, որն անցյալ տարվա մարտի 24-ին դարձել էր 150 մարդու մահվան պատճառը, դեպքից երկու շաբաթ առաջ պետք է հոգեբուժարանում ստանար անհրաժեշտ բուժում՝ այս պնդումը ներառված է ֆրանսիացի հետաքննիչների հրապարակած զեկույցում: Զեկույցում առաջարկ է արվում՝ լինել հետևողական օդաչուների հարցում: Հետաքննիչները պարզել են, որ ֆրանսիական Ալպերում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչու Անդերս Լյուբիցը 2014-ի դեկտեմբերից տառապել է ընկճախտով: Նա դիմել է մի քանի բժշկի, սակայն որևէ մեկը օդաչուի հոգեկան առողջության մասին տեղյակ չի պահել ավիաընկերության ղեկավարությանը:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ