«ԵՄ-ն ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ է, Մոսկվան ուզում է, որ Բրյուսելը ինքնուրույն որոշումներ կայացնի», - հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք շատ շահագրգռված ենք, որ ԵՄ-ն լինի ամուր, ինքնուրույն: Դա, իհարկե, միջազգային կյանքում առանձին սուբյեկտ է, բայց ԵՄ-ի արտաքին քաղաքական գիծը ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ է: Մենք ցանկանում ենք, որ Եվրամիությունը լինի միասնական, որ ընդունի որոշումներ՝ ելնելով անդամ երկրների և «Մեծ Եվրոպայի» հետաքրքրություններից», - ռուսական REN TV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սերգեյ Լավրովը: