Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մարտի 13-ի ահաբեկչությունից հետո Անկարայի ոստիկանապետ է նշանակվել Վանի ոստիկանապետը

Մարտի 13-ի ահաբեկչությունից հետո Անկարայի ոստիկանապետ է նշանակվել Վանի ոստիկանապետը
15.03.2016 | 17:02

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Անկարայի ահաբեկչությունից հետո մայրաքաղաքի ոստիկանապետ է նշանակվել Վանի ոստիկանապետ Մահմութ Քարասլանը։ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատությունը տեղ է հասել: Նա դատապարտել էր, որ Անկարան արդեն մի քանի ամիս ոստիկանապետ չունի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կոչ էր արել պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Էֆքան Ալային։ Վանի ոստիկանապետ է նշանակվել Ստամբուլի փոխոստիկանապետ Սուաթ Էքիջին։

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ