Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քերին Կովկասի, Իրանի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ

Քերին Կովկասի, Իրանի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ
20.03.2016 | 17:41

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Իրանի ժողովուրդներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ տեղեկացրել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքը: «Մեր բոլոր բարեկամներին, որ նշում են այս տոնը, ցանկանում եմ երջանիկ և բարեհաջող Նովրուզ: Որպես ամերիկացիներ՝ մենք ուրախանում ենք Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, ԱՄՆ-ի որոշ համայնքների հետ, որ միասին հավաքվել են՝ տոնելու գարնան և նոր տարվա գալուստը»,- ասվում է պետքարտուղարի շնորհավորական ուղերձում:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ