Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բարաք Օբաման մեկնում է Կուբա

Բարաք Օբաման մեկնում է Կուբա
20.03.2016 | 17:44

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու օրով մեկնում է Կուբա, այցն արդեն պատմական է համարվել՝ գրում է BBC-ին: Նա բանակցություններ կվարի Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, կհանդիպի ձեռնարկությունների ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ելույթ կունենա տեղի հեռուստաալիքի ուղիղ եթերում: Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում չի ծրագրվում: Օբամայի խորհրդական Բեն Ռոդսի խոսքերով՝ կողմերից ոչ մեկը նման առաջարկ չի արել: Այցը ԱՄՆ նախագահի առաջին այցն է Կուբա՝ 1928-ից հետո:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ