Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նշանադրություն ահաբեկչությունից հետո

Նշանադրություն ահաբեկչությունից հետո
22.03.2016 | 12:42

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դուստրը՝ Սումեյե Էրդողանը մարտի 20-ին նշանադրվել է Սելչուք Բայրաքթարի հետ։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ նրանց նշանադրությունը տեղի է ունեցել Ստամբուլի Թարաբիայի պալատում։ 36-ամյա Սելչուք Բայրաքթարը անօդաչու թռչող սարքերի գծով դոկտորական է պաշպանել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, որից հետո Թուրքիայում իրականացնում է տեղական անօդաչու թռչող սարքերի ստեղծման խոշոր ծրագիր պետության հովանավորությամբ։ Թուրքիայում զարմացած են, որ վերջին մի քանի օրում 2 պայթյունների հետևանքով մահացած 39 քաղաքացու համար Թուրքիայում սուգ է, իսկ Էրդողանը նշանադրում է աղջկան։

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ