Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Իսլամական պետությունը» ստանձնել է Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետությունը» ստանձնել է Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը
22.03.2016 | 23:58

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելում առնվազն 34 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը: Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյուններից վիրավորվել է ավելի քան 180 մարդ:
«Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող «Ամաք» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ««Իսլամական պետության» զինյալները պայթուցիկ գոտիների և սարքերի միջոցով մի շարք պայթյուններ են իրականացրել՝ թիրախավորելով օդանավակայանը և Բրյուսելի մետրոյի կենտրոնական կայարանը»:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ