Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անգելա Մերկելի հետ լուսանկարված փախստականին նմանեցնում են Բրյուսելի ենթադրյալ ահաբեկիչներից մեկին

Անգելա Մերկելի հետ լուսանկարված փախստականին նմանեցնում են Բրյուսելի ենթադրյալ ահաբեկիչներից մեկին
27.03.2016 | 12:33

Twitter սոցցանցի օգտատերերը քննարկում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի սելֆին մի փախստականի հետ։ Լուսանկարն արվել է 2015-ի սեպտեմբերին: Twitter-ի օգտատերերը ներգաղթյալի և Բրյուսելի ահաբեկիչներից մեկի՝ Նաջիմ Լաշրաուիի միջև նմանություն են նկատել: Ավելի վաղ Բելգիայի դատախազությունից հաստատել էին, որ Բրյուսելի օդանավակայանի երկրորդ մահապարտը եղել է Նաջիմ Լաաշրաուին։

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ