Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են ատոմակայան կառուցել Թուրքիայում

ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են ատոմակայան կառուցել Թուրքիայում
28.03.2016 | 13:20

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը հետաքրքրված են Թուրքիայում երրորդ ատոմակայան կառուցելու հարցով: Թուրքիան բանակցում է ամերիկյան Westinghouse Electric Company և չինական State Nuclear Technology Corporation (SNPTC) ընկերությունների հետ: Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը հայտնել էր, որ երկրում կառուցվելու է երեք ատոմակայան: Թուրքիայի առաջին ատոմակայանը Ռուսաստանի հետ համատեղ կառուցվելու է Աքքուում:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ