Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հինգ տարի է հարկավոր Պալմիրան վերականգնելու համար

Հինգ տարի է հարկավոր Պալմիրան վերականգնելու համար
29.03.2016 | 11:56

Սիրիայի Թանգարանների և հնությունների վարչության տնօրեն Մամուլ Աբդուլքարիմը ասել է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից ավերակների վերածված Պալմիրա քաղաքը վերականգնելու համար հինգ տարի կպահանջվի: Պալմիրայի ազատագրումից մեկ օր անց փորձագետներն արդեն գնահատում են վնասների չափերը։ «Եթե մենք ունենանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատումը, հինգ տարի կպահանջվի վերականգնելու ԻՊ-ի վնասած կամ ոչնչացրած կառույցները», - ասել է Աբդուլքարիմը՝ հավելելով. - «Լանդշաֆտն ընդհանուր առմամբ լավ վիճակում է, մենք ավելի վատ էինք պատկերացնում»։

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ