Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաքվում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Բաքվում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը
29.03.2016 | 12:00

Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Սերգեյ Լավրովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Բաքվում։ Դիվանագիտական ուղիներով այժմ հստակեցվում է հանդիպման օրը։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ եռակողմ հանդիպման շրջանակներում քննարկվելու են երկկողմ և եռակողմ համագործակցության նախագծեր, այդ թվում՝ Հյուսիս - Հարավ ճանապարհային միջանցքին ու փոխադարձ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ