Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանը փորձում է հրադադարի խախտման պատասխանատվությունն ուրիշի վրա բարդել

Ադրբեջանը փորձում է հրադադարի խախտման պատասխանատվությունն ուրիշի վրա բարդել
29.03.2016 | 12:06

Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է հրադադարի խախտան պատասխանատվությունն ուրիշի վրա բարդել՝ Հայաստանին մեղադրելով համաձայնությունները չկատարելու մեջ: Մեկնաբանելով վերջին շրջանում շփման գծում լարված իրադրությունը՝ Ադրբեջանի ԱԳն մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե Զատկի եւ Նովրուզի շրջանում խաղաղության պահպանման համաձայնությունը չկատարելու մեջ մեղավոր է հայկական կողմը: Նա հայտարարել է, որ հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց գրանցելու եւ հրադադարի ռեժիմի պահպանման համար Հայաստանի զինված ուժերը պետք է «դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված շրջաններից»: Դրանով նախորդ օրերին հրադադարի ռեժիմն ակտիվորեն խախտած Ադրբեջանը, որը իրադրությունը լարելով «նախապատրաստական աշխատանքներ» էր կատարում, ամփոփել է այդ ամենը՝ մեղադրելով Հայաստանին: Ադրբեջանի ԶՈւ գնդակոծություններից վիրավորվել է Հայաստանի եւ ԼՂՀ 2 հաղաղ բնակիչ:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ