Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օբաման Էրդողանի հետ չի հանդիպի

Օբաման Էրդողանի հետ չի հանդիպի
31.03.2016 | 11:55

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ծրագրում պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ Վաշինգտոնում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողովի շրջանակներում՝ զբաղվածության պատճառով՝ հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: «Համաշխարհային առաջնորդներն այստեղ են լինելու միայն երկու օր, և նրանք 50-ն են լինելու: ԱՄՆ նախագահը հնարավորություն չի ունենա հանդիպել նրանցից յուրաքանչյուրի հետ»,- ասել է Էռնեստը` պատասխանելով Էրդողանի հետ հանդիպելու հարցին:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ

­թ­յուն