Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրովը հերքել է Ասադի ճակատագրի մասին ԱՄՆ-ի հետ համաձայնության լուրերը

Լավրովը հերքել է Ասադի ճակատագրի մասին ԱՄՆ-ի հետ համաձայնության լուրերը
02.04.2016 | 00:13

ԱՄՆ-ում փորձում են ցանկալին իրականության տեղ դնել՝ խոսելով Ռուսաստանի հետ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի մասին համաձայնություններից։ Սիրիայի նախագահի ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Եվ այս դեպքում աղավաղում են փաստերը, փորձում են ցանկալին իրականության տեղ դնել»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի և ՄԱԿ ԱԽ որոշումների համաձայն՝ երկրի ղեկավարի ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ