Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԼՂ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ

ԼՂ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ
02.04.2016 | 17:31

«Լեռնային Ղարաբաղը կոչ է անում միջազգային հանրությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք հասկանում ենք, որ ոչ հրապարակային ձևով Ադրբեջանին ասում են, հետևանքների մասին են տեղեկացնում, բայց անհրաժեշտ է հրապարակային ձևով համարժեք պատասխան տալ։ Այս պահին էլ հակառակորդը շարունակում է գնդակոծել, բայց ստանում է համարժեք պատասխան, և այդպես էլ լինելու է»,- ասաց Բաբայանը: Ղարաբաղի նախագահի խոսնակը նաև ասաց, որ սահմանի գրեթե ողջ երկայնքով աննախադեպ հրադադարի խախտումներ են տեղի ունեցել: «Օգտագործել է տարբեր տիպի զինտեխնիկա, զենք, կրակել են խաղաղ բնակչության վրա, դժբախտաբար ունենք կորուստ, երեխան է զոհվել, ծանր վիճակում էլ կան երեխաներ։ Վիրավորների մասին տեղեկությունները դեռ ճշտվում է։ Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն»,- ասաց ղարաբաղցի պաշտոնյան:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ