Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է»

«Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է»
03.04.2016 | 02:14

Քաղաքագետ Թոմաս դե Վաալը «Դոյչե Վելլե» ռադիոկայանին հայտնել է, որ տարածաշրջանում նոր զարգացումները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի նոր շրջադարձի ֆոնին: «Հայկական կողմին ձեռնտու է ստատուս քվոն: Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է, որը սպառնում է ներկայիս իշխանությանը՝ Ադրբեջանում վերջանում է տնտեսական զարգացման ոսկե ժամանակաշրջանը: Ընկնում են նավթի գները և Ադրբեջանը մտնում է նոր շրջափուլ»,- ասել է նա։ Ղարաբաղյան խաղաքարտը միակ գործոնն է, որ կարող է համախմբել ադրբեջանցիներին հայերի դեմ, «Դոյչե Վելլե» ռադիոկայանին ասել է դե Վաալը:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ