Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը խստագույնս դատապարտում է հրադադարի խախտումները ԼՂ շփման գծում

ԱՄՆ-ը խստագույնս դատապարտում է հրադադարի խախտումները ԼՂ շփման գծում
03.04.2016 | 12:21

ԱՄՆ խստագույնս դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները ղարաբաղյան շփման գծի երկայնքով, որի հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: «Մեր ցավակցություններն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին», - Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշում է ԱՄՆ պետքարտուղարը: «Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը: Անկայուն իրավիճակը տեղում ցույց է տալիս, թե ինչու կողմերը պետք է անմիջապես հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների մեջ մտնեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո», - հայտարարում է Քերին: Շեշտելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետքարտուղարն ամփոփում է. «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հաստատապես հանձնառու է մնում կողմերի հետ աշխատելուն՝ հասնելու համար երկարատև և բանակցային խաղաղ կարգավորման»:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ