Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Թուրքիան խրախուսում է ԼՂՀ-ի դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը»

«Թուրքիան խրախուսում է ԼՂՀ-ի դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը»
03.04.2016 | 17:58

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված», - հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը: Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկա իշխանությունների քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս», - նաև ասել է Քոչարյանը:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ