Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարել իր այցը Բաքու

Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարել իր այցը Բաքու
06.04.2016 | 00:27

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարել իր այցը Բաքու: Ապրիլի 11-ին Լավրովը կմասնակցի Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամեդ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը՝ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Բաքվում կայանալիք հանդիպմանը կողմերը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում և կարգավորման ուղիները: ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը ասել է, որ «ստեղծված իրավիճակում Բաքվում ադրբեջանցի գործընկերների հետ ավելի վաղ ծրագրված շփումները հատուկ կարևորություն են ստանում, ինչպես և ապագա բարձր մակարդակի շփումները Երևանում (ԵՏՄ վարչապետների հանդիպման ընթացքում)»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ