Գերմանիա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը կկայանա հունիսին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: «Հունիսին նաև կկայանա Ադրբեջանի նախագահի այցը, այդ այցն արդեն համաձայնեցված է: Եվ մենք կկարողանանք քննարկել խնդիրները նրա տեսանկյունից»,- ասել է Մերկելը: