Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը Ժնևում կսկսվի ապրիլի 13-ին, այլ ոչ թե ապրիլի 11-ին, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր՝ հայտնել է սիրիական ընդդիմության պատվիրակության աղբյուրը: «Այսօր ծանուցում ենք ստացել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ դե Միստուրայի գրասենյակից, որ Ժնևում բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի ապրիլի 13-ին 11-ի փոխարեն»,- ասել է գործակալության զրուցակիցը: