Ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը հայտարարել է, որ անընդունելի է ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի խախտումը, իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին և համայն հայությանը: «Հարկավոր է, որ Մինսկի խումբը ակտիվորեն մոբիլիզացվի հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Ես կոչ եմ անում, որ հայց ներկայացվի ՄԱԿ-ին՝ հրադադարի խախտման վերաբերյալ միջազգային քննության հանձնաժողով ստեղծելու նպատակով»,– ասել է նա: Ֆրանսիացի սենատորը աջակցություն է հայտնել Ֆրանսահայ կազմակերպությունների ապրիլի 9-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանության դիմաց նախաձեռնած ցույցին: