Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հանդիպումը

Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հանդիպումը
10.04.2016 | 00:05

Առաջիկա երկու շաբաթներին Բրյուսելում դեսպանների մակարդակով տեղի կունենա ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի հանդիպումը: ՆԱՏՕ-ի հայտարարության համաձայն, հանդիպմանը քննարկվելու է «ուկրաինական ճգնաժամը և Մինսկի համաձայնագրի դրույթները ամբողջությամբ կատարելու անհրաժեշտությունը»: ՆԱՏՕ-ն դադարեցրել էր գործնական համագործակցությունը Ռուսաստանի հետ Ղրիմի բռնակցման պատճառով:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ