Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քաբուլում Ջոն Քերիի այցից հետո պայթյուններ են որոտացել

Քաբուլում Ջոն Քերիի այցից հետո պայթյուններ են որոտացել
10.04.2016 | 15:10

Քաբուլի դիվանագիտական թաղամասում մի քանի պայթյուն է որոտացել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մեկնումից ժամեր անց: BBC-ն հաղորդում է, որ այդ շրջանում նաև կրակոցներ են հնչել: Դիվանագիտական թաղամասում մի քանի շենքեր գնդակոծվել են նռնականետներից: TOLO News հեռուստաալիքի հաղորդմամբ` ավելի ուշ երեք հրթիռ է ընկել Քաբուլում ոստիկանական բաժանմունքների մոտակայքում:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ