Լոնդոնի կենտրոնում բողոքի ցույց է եղել. բրիտանացիները պահանջում են վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականը: BBC-ի փոխանցմամբ` ցուցարարները հավաքվել են վարչապետի նստավայրի մոտ և երթով հասել են Grand Connaught Rooms հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում էր պահպանողական կուսակցության համաժողովը: Հյուրանոցը շրջապատվել է ցուցարարներով, որ ներկայացել էին «Քեմերոնը պետք է հեռանա» պաստառներով: Huffington Post-ի գնահատումներով` ցուցարարների թիվը հասել է մի քանի հազարի: Քեմերոնի հրաժարականի պահանջը ակտիվ արձագանք է գտել նաև սոցցանցերում: Ցույցերի և բողոքների պատճառ են դարձել Panama Papers օֆշորային ընկերությունների մասին գաղտնի փաստաթղթերի հրապարակումը և Քեմերոնի անվան հիշատակումը: Լոնդոնցիները հաշվի չեն առնում, որ Դևիդ Քեմերոնի հաշիվները բացել է հանգուցյալ հայրը, որ բրոքեր էր, իսկ նա քաղաքական կարիերա սկսելուց առաջ հաշիվները փակել է:
•