Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Բոինգ» ավիաընկերությունը քննարկում է վաճառք սկսել Իրանում

«Բոինգ» ավիաընկերությունը քննարկում է վաճառք սկսել Իրանում
12.04.2016 | 12:14

Ամերիկյան «Բոինգ» ավիաընկերության պատվիրակությունն այցելել է Իրան՝ քննարկելու ինքնաթիռների վաճառքին վերաբերող հարցեր՝ ասել է Իրանի Ավիաընկերությունների Ասոցիացիայի քարտուղարը: «Բոինգ» ընկերությունը շտապել է Իրան, քանի դեռ իրանական ավիացիոն շուկայում չէր հաստատվել ֆրանսիական «Էյր Բասը», որ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո համաձայնել էր վաճառել 118 ինքնաթիռ` 27 միլիարդ դոլար արժողությամբ: ԱՄՆ կառավարությունը «Բոինգ»-ին արտոնագիր էր տվել Իրանի հետ ինքնաթիռների վաճառքի շուրջ բանակցություններ սկսելու համար և նշել, որ ընկերությանն անհրաժեշտ կլինի հավելյալ հաստատում գործարք իրականացնելու համար:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ