Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գերմանիան ուսումնասիրում է Մինսկի խմբի գործընթացի ամրապնդման ուղիները

Գերմանիան ուսումնասիրում է Մինսկի խմբի գործընթացի ամրապնդման ուղիները
12.04.2016 | 12:18

APA-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան ուսումնասիրում է Մինսկի խմբի գործընթացի ամրապնդման ուղիները՝ հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը՝ պատասխանելով ընդլայնված ձևաչափով Մինսկի խմբի անդամ երկրների հանդիպում անցկացնելու հարցին։ Նրա խոսքով՝ Գերմանիան այդ հարցի առաջխաղացման համար սերտ համագործակցում է համանախագահների հետ. «Ամենակարևոր հարցը շփման գծում ու սահմանի երկայնքով բռնությունների մակարդակի նվազեցումն է»։

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ