Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ դեսպանների հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ դեսպանների հետ
14.04.2016 | 11:33

Արտաքին գործերի նախարար Էդվարդ ‎Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ: Նա անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին։ «Իր ագրեսիվ գործողություններով ‪Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթնաժողովների և նախարարական խորհուրդների որոշումներն ու հռչակագրերը, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։ Նա կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը և ընդգծել նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ