Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երկրաշարժ Էկվադորում

Երկրաշարժ Էկվադորում
17.04.2016 | 12:30

Էկվադորի ափերին տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մահացել է 41 մարդ: ԱՄՆ-ի աշխարհագրական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուիսնե առափնյա քաղաքից 27 կմ հարավ-արևելք, օջախը՝ 19 կմ խորության վրա: Մայրաքաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից 170 կմ հեռավորության վրա, երկրաշարժը զգացվել է 40 վայրկյանի ընթացքում, մարդիկ խուճապահար լքել են տները: Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը տեղեկացրել է վտանգավոր ալիքների սպառնալիքի առաջացման մասին էպիկենտրոնից մինչև 300 կմ հեռավորության վրա: Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ առափնյա շրջաններից: Էկվադորի վեց նահանգներում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ