Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ում չկա միասնական հասարակական կարծիք

ԵՄ-ում չկա միասնական հասարակական կարծիք
07.05.2016 | 00:54

ԵՄ-ում չկա միասնական հասարակական կարծիք՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ «Մենք տեսնում ենք հասարակական կարծիքի և եվրոպացի քաղաքական գործիչների միջև մեծացող «ճեղք»։ Ցավոք, եվրոպական հասարակական կարծիք չկա, հասարակական կարծիքները նախկինի պես բաժանված են ազգային կատեգորիաների»,- Յունկերի խոսքերն է մեջբերում Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը։ «Ճեղքը» նա բացատրել է նրանով, որ «մենք պատշաճ չենք խոսում Եվրոպայի մասին»։ Նույնիսկ ամենաերդվյալ եվրոպացիները, երբ ստիպված են լինում բացատրել եվրոպական որոշումները, անում են ազգային ռեֆլեքսների, ազգային արձագանքների հիման վրա։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ միգրացիոն ճգնաժամը դարձել է ԵՄ-ի համերաշխության ճգնաժամ նրա անդամ երկրների միջև։

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ