Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Չավուշօղլուն կմասնակցի «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը

Չավուշօղլուն կմասնակցի «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը
09.05.2016 | 13:33

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կմասնակցի «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը՝ «Մեր նախարարը կմասնակցի մայիսի 9-ին Փարիզում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպմանը, որին հրավիրված են տարբեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ։ Մի շարք հանդիպումներին կմասնակցի Սիրիայի ընդդիմության բարձրագույն բանակցային կոմիտեի ղեկավար Ռիադ Հիջաբը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։ «Սիրիայի բարեկամներ» խմբի մեջ են մտնում Եգիպտոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ