Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բրյուսելում Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի ծրագրվում

Բրյուսելում Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի ծրագրվում
10.05.2016 | 23:13

Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի ծրագրվում, APA լրատվական գործակալությանն ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Իհարկե, ես, իմ ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերները հակամարտող կողմերին կոչ ենք անում լինել ավելի զուսպ։ Մենք մշտապես կապի մեջ ենք արտգործնախարարների հետ՝ ընդգծելու բանակցությունների կարևորությունը համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար», - ասել է Ուորլիքը։ Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, որ ծրագրում է մայիսին Բրյուսելում հանդիպել համանախագահների հետ։

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ