Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրովը ծրագում է ներկա լինել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը

Լավրովը ծրագում է ներկա լինել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը
12.05.2016 | 23:24

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հետ ներկա լինել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եկող շաբաթ Վիեննայում պլանավորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին պլանավորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի արտգործնախարարների ներկայությունը»,- ասել է Զախարովան։

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ