Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պեսկով. Վիեննայի հանդիպումը զուսպ լավատեսության հիմք է տալիս

Պեսկով. Վիեննայի հանդիպումը զուսպ լավատեսության հիմք է տալիս
17.05.2016 | 20:44

Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպումը, ինչպես ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «զուսպ լավատեսության հիմք է տալիս»։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է կարծում Կրեմլը, կարե՞լի է ասել, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե մեր արտգործնախարարն արդեն անհրաժեշտ գնահատականներ հնչեցրել է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ զուսպ լավատեսության համար հիմքեր կան, որ կայուն փուլն ավելի շարունակական կլինի»։ Հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մենք նպատակաուղղված ենք գործը ավարտին հասցնելու և շարժվելու առաջ դեպի հակամարտության լիակատար կարգավորում։ Թերևս, հաշվի առնելով կողմերի միջև իրավիճակի լարվածությունը, հարկ կլինի դա անել փուլ առ փուլ: <...> Մենք հիմքեր ունենք կարծելու, որ հայկական և ադրբեջանական կողմերը տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումը, իսկ մենք ամեն կերպ կաջակցենք դրան»։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ