Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ. Քեմերոն

Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ. Քեմերոն
22.05.2016 | 18:52

ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունների ներկա տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան 3000 թվականից շուտ չի դառնա ԵՄ անդամ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: «Ծրագրերում նույնիսկ մոտ հնարավորություններ չկան, որ Թուրքիան ԵՄ անդամ կդառնա մոտակա ժամանակներում,- ասել է Քեմերոնը,- Նրանք դիմում են ներկայացրել 1987 թվականին: Առաջընթացի նման տեմպերի պահպանման դեպքում նրանք հնարավոր է ԵՄ անդամ դառնան 3000 թվականին մոտ, եթե հավատալու լինենք ամենավերջին կանխատեսումներին»:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ