Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը Ատլանտիկայից Խաղաղ օվկիանոս համագործակցելու կոչ է անում

Պուտինը Ատլանտիկայից Խաղաղ օվկիանոս համագործակցելու կոչ է անում
26.05.2016 | 15:09

ՈՒկրաինայի իրադարձություններից պետք է պատշաճ եզրակացություններ անել և անցնել տնտեսական և մարդասիրական համագործակցության գոտու ստեղծման՝ Ատլանտիկայից Խաղաղ օվկիանոս՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հոդվածում։ Այդ գործընթացը պետք է հիմնվի հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության վրա։

Այդ ուղու վրա կարևոր քայլ է կոչված դառնալ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցումը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ելնում է ԵՄ-ի հետ իրավահավասար, իսկական գործընկերային երկխոսության անհրաժեշտությունից ամենալայն շրջանակի հարցերում՝ վիզային ազատականացումից մինչև էներգադաշինքի ձևավորում։
Պուտինը մայիսի 27-28-ին պաշտոնական այց կկատարի Հունաստան։

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ