Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Եթե դրսևորվի քաղաքական կամք, կունենանք ՀՀ-ԵՄ համագործակցությունը արտացոլող փաստաթուղթ»

«Եթե դրսևորվի քաղաքական կամք, կունենանք ՀՀ-ԵՄ համագործակցությունը արտացոլող փաստաթուղթ»
29.05.2016 | 21:00

Հայաստան-Եվրամիություն բանակցվող փաստաթուղթը դեկլարատիվ չի լինի՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Եթե մշակվող նոր փաստաթուղթը դեկլարատիվ լիներ, բանակցությունները շատ արագ կավարտվեին: Կարեն Նազարյանն ասաց, որ փաստաթուղթը ներառելու է քաղաքական երկխոսության, արդարադատության, բարեփոխումների, առևտրի ու ներդրումների մասին դրույթներ: Նա նշել է, որ առաջընթաց կա քաղաքական երկխոսության բաժնում, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների բաժնում: Բանակցային գործընթացն ընթանում է բանակցային երեք ուղղություններով, գոյություն ունի աշխատանքային երկու խումբ, որոնցից մեկը ղեկավարում է ԱԳ նախարարը, մյուսը՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Երեք ուղղություններով աշխատող թիմերը գրանցել են բավական մեծ առաջընթաց: Ընդհանուր մթնոլորտը համագործակցային է, թափանցիկ: Քաղաքական երկխոսության բաժնում խնդիրներ չեն առաջացել: Խոսքը երկրորդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է՝ ոլորտային համագործակցության, որտեղ մանրամասն քննարկվել է մեր պարտավորությունը ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում, այն համադրվել է ԵՄ հետ ձեռքբերված առաջընթացի հետ: Համատեղելի տարրերն ի հայտ են բերվել ու ամրագրվել: Թե ինչպիսի փաստաթուղթ կստորագրվի, կախված է կողմերի մոտեցումներից: Եթե դրսևորվի քաղաքական կամք, հնարավոր կլինի ունենալ համապարփակ շրջանակային փաստաթուղթ, որն իր խորությամբ ու էությամբ կբնորոշի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մակարդակը:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ