Ֆրանսիական արհմիությունները կոչ են անում գործադուլ անցկացնել երկրի ողջ տարածքում` խափանելու «Եվրո-2016» ֆուտբոլային մրցաշարը՝ գրում է The Guardian-ը: Ոստիկանության և ցուցարարների շաբաթներ տևած բախումներից հետո արհմիությունների ղեկավարները կոչ են անում տրանսպորտային միջոցների գործադուլ իրականացնել 10 քաղաքներում, որտեղ անցկացվելու են ֆուտբոլային հանդիպումները: Ցուցարարները կառավարությունից պահանջում են հետ կանչել աշխատանքի բաժանման մասին օրինագիծը:
Երկրի ամենահզոր արհմիությունը, որ բողոքի ակցիաներ էր անցկացրել անցյալ շաբաթ, սպառնացել է Փարիզի մետրոյի և ավտոբուսային ծառայության գործադուլ կազմակերպել հունիսի 2-ից` մեկամսյա մրցաշարի մեկնարկից 8 օր առաջ: