Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրահանձնաժողովի նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի ֆորումին

Եվրահանձնաժողովի նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի ֆորումին
31.05.2016 | 22:12

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ընդունել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու՝ պաշտոնական Մոսկվայի հրավերը։ Նա հայտարարել է, որ իր այցը նպատակաուղղված է ՌԴ-ի հետ երկխոսության շարունակմանը, այլ ոչ թե պատժամիջոցների վերանայման ազդակ է։ Սանկտ Պետերբուրգի համաժողովը կսկսվի հունիսի 16-ին:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ