Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրին

Պուտինը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրին
31.05.2016 | 22:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրին: ՛՛Հեռանկարային է թվում Ռուսաստանում իրականացվող ներմուծման փոխարինման ծրագրին Միության պետությունների միանալը»,- ասել է նա:

«Մենք մեր բոլոր գործընկերներին հրավիրում ենք սարքավորումների և բաղադրիչների համատեղ արտադրության ավելի քան 25 ոլորտներում»,- ասել է Պուտինը: Խոսքը մեքենաշինության, էլեկտրոնային և թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության մասին է:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ