Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիան ու Ռուսաստանը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ֆրանսիան ու Ռուսաստանը քննարկել են ԼՂ-ի հարցը
02.06.2016 | 02:07

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի հետ ունեցել է հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկել է ՈՒկրաինայում տիրող իրավիճակը: Կողմերը քննարկել են ՈՒկրաինայի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու ռուս-ֆրանսիական երկկողմ շփումների առանձին ասպեկտները:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ