Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը որոշել է հրաժարվել 2-րդ անգամ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց՝ հայտնում է Bild-ը: 76-ամյա Գաուկը երկուշաբթի հանդիպում կունենա կանցլեր Անգելա Մերկելի հետ և կհայտնի իր որոշման պատճառների մասին, իսկ երեքշաբթի կհայտնի հանրությանը:
Նախագահի քայլը պայմանավորված է տարիքով և առողջական խնդիրներով: Գաուկը հայտնել էր, որ որոշում կկայացնի ամռան սկզբին: Նրա լիազորությունները լրանում են 2017-ին: