Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այցը կարևոր է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
«Վստահ եմ, որ Թուրքիայի կառավարությունը մեզ հետ կաշխատի այդ կապերի զարգացման համար: Այսօր երկու երկրների միջև կապերը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այս տարի ես արդեն 3 անգամ այցելել եմ Թուրքիա, իսկ հաշվի առնելով փոխադարձ այցերը` անցկացվել է բարձր մակարդակի հինգ հանդիպում: Աշխարհում բարդ է գտնել միմյանց հետ այնքան սերտ կապված երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան: Ոչ վաղ անցյալում ԻՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստեղծվեց Ղարաբաղյան հակամարտության հարցերով շփման խումբ: Թուրքիան մեծ դեր է խաղացել այդ հարցում»,- ասել է Ադրբեջանի նախագահը: