Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պետք է հարգել Պուտինի հայտարարությունները

Պետք է հարգել Պուտինի հայտարարությունները
04.06.2016 | 17:36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված հետաքրքիր հայտարարություն է արել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, թե լավ քաղաքականությունը ոչ թե փակելու է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհը, այլ պետք է հիմք դառնա կարգավորման ճանապարհը բացելու համար։

«Այդ պատճառով ճիշտ չէ խոսել պահանջներից, որոնք չեն լինի։ Տեղի ունեցածի մասին գիտեն բոլորը։ Մենք դեպքի պահին չգիտեինք, թե որ երկրի օդանավն է խախտել և զգուշացումներից հետո է գրանցվել միջադեպը։ Մենք կարծում ենք, որ նման միջադեպի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները չպետք է զոհաբերվեն»,-ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ պետք է հարգել Պուտինի հայտարարությունները։

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ