Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրք նախարար. Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչումը վնասում է երկու երկրների բարեկամությանը

Թուրք նախարար. Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչումը վնասում է երկու երկրների բարեկամությանը
10.06.2016 | 10:25

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ասել է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը վնաս է հասցնում երկու երկրների բարեկամությանը: Նախարարը չի խոսել տնտեսական պատասխանի մասին՝ նկատելով, որ «արձագանքը կլինի այն նույն տիրույթում, որում ընդունվել է բանաձևը»:

Դա թույլ է տալիս ենթադրել, որ Անկարան կպատասխանի ոչ թե տնտեսական պատժամիջոցներով, այլ քաղաքական եղանակով:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ