Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիլվիո Բեռլուսկոնիի սիրտը ընդվզում է

Սիլվիո Բեռլուսկոնիի սիրտը ընդվզում է
10.06.2016 | 12:04

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերջերս սրտի նոպայով տեղափոխվել էր հիվանդանոց և հաջորդ շաբաթ կվիրահատվի՝ ասել է նրա բժիշկ Ալբերտո Զանգրիլոն: 79-ամյա Բեռլուսկոնիի վիճակն անհանգստություն չի առաջացնում, և նրա կյանքին ոչինչ չի սպառնում՝ փոխանցել է նրա «Առաջ, Իտալիա» կուսակցության ներկայացուցիչը:

Բժշկի խոսքով՝ Բեռլուսոկոնիի վիճակը ծանր է եղել, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց՝ փոխանցում է BBC-ն: «Նա վտանգում էր կյանքը, կարող էր մեռնել, և ինքը դա գիտեր»,- ասել է բժիշկը:

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ