Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Տարածաշրջանում՝ 8 երկրաշարժ

Տարածաշրջանում՝ 8 երկրաշարժ
16.06.2016 | 23:48

Հունիսի 9-15-ին ՍՊԾ դիտացանցը Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել՝ հայտնում են «ՍՊԾ» գործակալությունից։
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Հունիսի 9-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,3) ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում է Խոյից 60 կմ հյուսիս-արևմուտք: Այդ օրը Վրաստանի Թելավի քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3,5) երկրաշարժ: Հունիսի 13-ին նույն էպիկենտրոնային գոտում եղել է 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3,9) երկրորդ երկրաշարժը:

Հունիսի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,7) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք: Այդ օրը նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2,8) մյուս ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Թավրիզ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, որին հունիսի 13-ին հաջորդել է նույն ուժգնությամբ ևս մեկ ստորգետնյա ցնցում: Հունիսի 13-ին 4 բալ (մագնիտուդ 3) և 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,8) երկու երկրաշարժ է եղել Վանից 53 կմ հարավ-արևմուտք: Տարածաշրջանից դուրս. 6 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Երեք 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր հունիսի 9-ին, 10-ին և 14-ին եղել են Ինդոնեզիայում, Սողոմոնյան կղզիներում և Վանուատուի տարածքում:

6,1 մագնիտուդով սեյսմիկ ցնցում է գրանցվել Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայից 114 կմ հյուսիս-արևմուտք, որն զգացվել է նաև Հոնդուրասում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ