Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Ռուսաստանը կպատասխանի, չնայած կմեղադրեն»

«Ռուսաստանը կպատասխանի, չնայած կմեղադրեն»
18.06.2016 | 23:38

Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել Արևմուտքի քայլերին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ
ասել է. «Ես հստակ գիտեմ, որ մենք ստիպված կլինենք պատասխանել: Ես նաև նախապես գիտեմ, որ մեզ կմեղադրեն ագրեսիվ պահվածքի համար, թեև դա միայն պատասխան է: Սակայն մենք պետք է ապահովենք անվտանգությունը: Եվ ոչ միայն մեր: Մեզ համար շատ կարևոր է ապահովել ռազմավարական հավասարակշռությունն աշխարհում»: Նրա խոսքով՝ ռազմավարական հավասարակշռությունն է ապահովել երաշխավորված խաղաղությունը աշխարհում:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ