Վրաստանի վարչապետն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը սպառնալիք է համարում Եվրոպայի «ժողովրդավարական ընտանիքին» միանալու Վրաստանի ձգտումը: «Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ընտրությունը, որն ամբողջովին արտացոլում է բնակչության կամքը, անշրջելի է: Դա անվտանգ ապագա կերտելուն ուղղված քայլ է: Եվրոպական ժողովուրդների ժողովրդավարական ընտանիքին միանալու՝ Վրաստանի ձգտումները մեր հյուսիսային հարևանների կողմից, ցավոք, սխալ է ընկալվում: Նրանք համարում են իրենց դեմ ուղղված սպառնալիք»,- հայտարարել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում՝ Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի և Մոնղոլիայի տարածաշրջանային ֆորումում: